One Way Tour-ի շապիկի նկարը
Զբոսաշրջային ընկերություն

One Way Tour

Երևան, Հայաստան

Զբոսաշրջային ընկերությունԿարծիքներ դեռ չկան

One Way Tour-ի մասին

Բացահայտե՛ք Հայաստանը նրանց հետ, ում համար այն տուն է Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։

Տուրեր

Մեկօրյա Տավուշ | Բերդ, Վարագավանք, Սորաններ
540 րոպե

Մեկօրյա Տավուշ | Բերդ, Վարագավանք, Սորաններ

Բացահայտենք Տավուշյան ամենագողտրիկ անկյունները միասին: Մեկօրյա տուր դեպի Վարագավանք, Սբ. Հովհաննես, Անդրանիկի արձան, «Սորաններ» դենդրոպարկ և Ղուզանի քար։ Միջին բարդության քայլարշավի երկարությունն է 1 կմ։ Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, կրել հարմար հագուստ և պաշտպանիչ գլխարկ:

Խոր Վիրապ, Նորավանք, Ջերմուկ, Արենի
600 րոպե

Խոր Վիրապ, Նորավանք, Ջերմուկ, Արենի

Բացահայտե՛ք Հայաստանի պատմությունն ու բնությունը մեկ օրում: Վայելի՛ր Արարատի լավագույն տեսարանը, Նորավանքի կարմիր ժայռերը, Ջերմուկի ջրվեժը, և օրվա վերջում համտեսի՛ր Արենիի յուրօրինակ համով գինիները։ Խնդրում ենք նկատի ունենալ․ Ձմռանը Ջերմուկի ջրվեժ մուտքը կարող է սահմանափակվել անվտանգության նկատառումներով՝ սառույցի կամ սայթաքուն պայմանների պատճառով։

Գառնի, Գեղարդ, Քարերի սիմֆոնիա, Սևանա լիճ, Դիլիջան
600 րոպե

Գառնի, Գեղարդ, Քարերի սիմֆոնիա, Սևանա լիճ, Դիլիջան

Բացահայտե՛ք Հայաստանի պատմամշակութային ժառանգությունն ու տպավորիչ բնությունը Երևանից մեկնարկող մեկօրյա տուրի ընթացքում։ Երթուղին ներառում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Գեղարդի վանքը, Գառնու հեթանոսական տաճարն ու Գառնու կիրճի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը։ Տուրի ընթացքում կմասնակցեք նաև ավանդական լավաշի թխման վարպետաց դասին, որից հետո ուղևորությունը կշարունակվի դեպի Սևանա լիճ և Սևանավանք։ Այնուհետև կայցելեք Դիլիջանի պատմական թաղամաս՝ Հին Դիլիջան, և անտառների մեջ թաքնված Հաղարծին վանական համալիր։ Այս տուրը հիանալի հնարավորություն է ընդամենը մեկ օրում ծանոթանալու Հայաստանի ամենանշանավոր վայրերին, ճարտարապետությանն ու ավանդույթներին։

Լուսանկարներ